Հետախուզվում էր ինքնիրավչության մեղադրանքով
14.10.2021 11:08
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈԳՎ և Ավանի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 13-ին հայտնաբերվել է 35-ամյա Եկատերինա Ռ.-ն, որը սեպտեմբերի 4-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (Ինքնիրավչությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: