Հետախուզվում էր ՌԴ-ում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեղադրանքով
17.09.2016 10:38
Հետախուզվողի հայտնաբերում
Սեպտեմբերի 16-ին, ժամը 3.10-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Լևոն Մ.-ն, որը հուլիսի 1-ից ՌԴ Նիժնեվարտովսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264.1 հոդվածի /ճանապարհային երթևեկության կանոնների խախտում/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: