62-ամյա կինը հետախուզվում էր ծեծի, վիրավորանք հասցնելու և գույք վնասելու մեղադրանքով
 
                                            ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները հուլիսի 17-ին Ռոստովյան փողոցում հայտնաբերել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 62-ամյա Ռիտա Ղ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 118-րդ, 137.1-րդ և 185-րդ հոդվածների մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					