Հետախուզվում էր զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու մեղադրանքով
18.01.2017 10:02
Հետախուզվողի հայտնաբերում
Հունվարի 18-ին, ժամը 01.50-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժանմունքից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Գարրի Ա.-ն, որը 2015 թ. հուլիսի 15-ից Ստեփանակերտի բաժնի կողմից հետախուզվում էր ԼՂՀ քրեական օրենսգրքի 364 հոդվածի (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը) 1-ին և 3-րդ մասերի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: