Հետախուզվում էր ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով
18.11.2016 12:33
Հետախուզվողի հայտնաբերում
Նոյեմբերի 17-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Լեոյի փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Վարդգես Խ.-ին, որը նոյեմբերի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: