Հետախուզվում էր սուտ մատնության մեղադրանքով
23.03.2021 10:37
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 22-ին Բագրատունյաց փողոցից բերման է ենթարկվել 20-ամյա Գայանե Ա.-ն, որը հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (Սուտ մատնությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: