ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր սպանության և ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով

Հետախուզվում էր սպանության և ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով

Ոստիկանության Աշտարակի բաժնի, Արագածոտնի մարզային վարչության և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 22-ին Աշտարակ քաղաքի ՃՈ հենակետի մոտ հայտնաբերվել և Աշտարակի բաժին բերման է ենթարկվել 39-ամյա Նարեկ Ե.-ն, որը սեպտեմբերի 9-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (Սպանությունը) և 112-րդ (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածների մեղադրանքով:
Նարեկ Ե.-ն ներկայացվել է հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ կալանք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: