Հետախուզվում էր պատիժը կրելուց խուսափելու համար
 
                                            Ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզները մարտի 24-ին Նորաշենիկ բնակավայրում հայտնաբերել և բաժին են ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի (Մասնավոր ոլորտում կաշառք տալը) մեղադրանքով պատիժը կրելուց խուսափելու համար հետախուզվող 59-ամյա Սերգեյ Ա.-ին:
 Նա ներկայացվել է քրեակատարողական հիմնարկ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					