Հետախուզվում էր Անապայի իրավապահների կողմից
26.09.2017 10:45
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 25-ին, ժամը 9.40-ին, կամավոր ոստիկանության ՔՀԳՎ է ներկայացել 1974 թ. ծնված Անրի Թ.-ն, որը 2010թ. մարտի 9-ից հետախուզվում էր ՌԴ Կրասնոդարի երկրամասի ՆԳԳՎ Անապա քաղաքի ոստիկանության բաժնի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: