Հետախուզվում էր վճարումներից չարամտորեն խուսափելու համար
Ոստիկանության Հրազդանի բաժնի և ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 27-ին Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկում հայտնաբերել, ձերբակալել և Հրազդանի բաժին են տեղափոխել Հովիկ Ե.-ին: Նա 2007 թ. հոկտեմբերի 24-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: