Հետախուզվում էր ցուցմունք տալուց հրաժարվելու մեղադրանքով
28.11.2016 11:25
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1978 թ. ծնված Պարույր Ա.-ն, որը նոյեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 339 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Ցուցմունք տալուց հրաժարվելը):
Նա նյութերի հետ միասին ներկայացվել է քննչական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: