Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
 
                                            Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները մայիսի 3-ին Գյումրի քաղաքի Պռոշյան և Նժդեհի փողոցների խաչմերուկում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 38-ամյա Արմեն Բ.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: 
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					