Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
04.04.2022 13:57
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈԳՎ և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 2-ին Գյուլբենկյան փողոցից Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել 45-ամյա Հայկ Ա.-ն, որը 2020 թ. հուլիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: