ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր գողության մեղադրանքով

Ոստիկանության Արմավիրի բաժնի, ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ և Արմավիրի մարզային վարչության ծառայողները օգոստոսի 10-ին, ժամը 20.40-ին, Արմավիրի Աբովյան 139/1 հասցեի մոտակայքում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 1985 թ. ծնված Սաթենիկ Ա.-ին, որը  օգոստոսի 10-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 1-ին մասի մեղադրանքով:
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: