ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով

Օգոստոսի 8-ին, ժամը 19-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1994 թ. ծնված Ալեքսան Հովակյանին, որը մարտի 26-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 134 հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով /սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ/:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ա.Հովակյանը տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ, վերջինիս հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազություն և հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: