Հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու մեղադրանքով
05.01.2024 12:59
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 4-ին Շիրակի մարզի Քեթի բնակավայրի տներից մեկում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 45-ամյա Կարինե Խ.-ն, որը հետախուզվում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: