Հետախուզվում էր ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար
05.02.2018 11:19
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 3-ին, ժամը 12.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1977 թ. ծնված Տիգրան Ս.-ն, որը 2017թ. նոյեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: