Հետախուզվում էր ֆիզիկական ներգործության մեղադրանքով
05.12.2023 12:10
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 4-ին Ղափանցյան փողոցում հայտնաբերվել և Արաբկիրի բաժին է տեղափոխվել 28-ամյա Կառլեն Հ.-ն, որը նոյեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: