Հետախուզվում էր յուրացնելու կամ վատնելու մեղադրանքով
06.07.2022 14:14
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈԳՎ և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 4-ին Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերել և Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 40-ամյա Արտակ Ս.-ին, որը հունիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: