Հետախուզվում էր գողության և գողության փորձի մեղադրանքով
07.07.2022 12:18
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 6-ին Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում հայտնաբերվել և Արաբկիրի բաժին է ներկայացվել 37-ամյա Արման Ղ.-ն, որը հունիսի 8-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 34-177-րդ (Գողության փորձը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: