Հետախուզվում էր կանխամտածված սնանկության մեղադրանքով
08.09.2017 11:12
Հետախուզվողի հայտնաբերում
Սեպտեմբերի 7-ին, ժամը 18.15-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Արշակ Դ.-ն, որը օգոստոսի 28-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193 հոդվածի (կանխամտածված սնանկությունը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: