Հետախուզվում էր վարկային խարդախության մեղադրանքով

Սեպտեմբերի 8-ին, ժամը 22-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Տիվատ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և բաժին է ներկայացվել ՌԴ քաղաքացի, 34-ամյա մի տղամարդ, որը Կրասնոդարի մարզի իրավապահների կողմից օգոստոսի 9-ից հետախուզվում է վարկային խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: