Հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով
 
                                            Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 8-ին Երևան-Սարատով չվերթի ինքնաթիռի հաշվառումից հետո գծային բաժին է տարվել ՌԴ քաղաքացի, 30-ամյա Վալերիկ Բ.-ն: Նա 2016 թ. հունիսի 6-ից ՌԴ Սարատով քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ կալանք: 
 Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					