Հետախուզվում էր դատաքննությունից խուսափելու համար
 
                                            Ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 10-ին Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում հայտնաբերվել և բաժին է տարվել 56-ամյա Վարդան Ս.-ն: Նա հետախուզվում էր դատաքննությունից խուսափելու համար:
Վարդան Ս.-ն ներկայացվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					