Հետախուզվում էր սեքսուալ բնույթի բռնի գործողությունների մեղադրանքով
 
                                            ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները դեկտեմբերի 12-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 28-ամյա Ալբերտ Գ.-ին: Նա դեկտեմբերի 4-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) 4-րդ մասի մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն: 
 Ալբերտ Գ.-ն ներկայացվել է ոստիկանության Արաբկիրի բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					