Հետախուզվում էր գողության փորձի համար
14.05.2019 10:41
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, մայիսի 13-ին, ժամը 13.40-ին, Երևանի Եր. Քոչարի փողոցից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 37-ամյա Արտակ Գրիգորյանին, որը մայիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (գողության փորձը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: