Հետախուզվում էր Արցախի Հանրապետության իրավապահների կողմից
14.06.2018 10:05
Հետախուզվողի հայտնաբերում

«Հետախուզում-2018» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հունիսի 13-ին, ժամը 12.30-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Մարատ Բ.-ն, որը մայիսի 3-ից ԱՀ ոստիկանության կողմից հետախուզվում էր ԼՂՀ քրեական օրենսգրքի 193 հոդվածի (կանխամտածված սնանկությունը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: