Հետախուզվում էր գրավառուին վնաս պատճառելու մեղադրանքով
15.02.2021 11:48
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Ավանի բաժանմունքի և Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 14-ին բաժին է ներկայացել 29-ամյա Նարեկ Ն.-ն, որը փետրվարի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 184.1-րդ հոդվածի (Գրավառուին վնաս պատճառելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: