ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր սպանության փորձի և ապօրինի կերպով զենք կրելու համար

Ոստիկանության Տարոնի բաժնի ՔՀԲ ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Լոռու մարզային վարչության և Սևանի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 14-ին, ժամը 14.55-ին, Սևան քաղաքի Նաիրյան փողոցից ոստիկանության Տարոնի բաժին են տեղափոխել 58-ամյա Մարտին Ա.-ին, որը օգոստոսի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձը) 1-ին մասի և 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի մեղադրանքով: Մարտին Ա.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 21 սմ երկարության՝ շեղբը 9 սմ, գաղտնի փականով դանակ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: