27-ամյա երիտասարդը հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով
 
                                            ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 15-ին, ժամը 4.00-ին, Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և Էրեբունու բաժին են տարել 27-ամյա Վահան Ղ.-ին: Նա 2022 թ. հոկտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով: 
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					