Հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով
17.05.2023 13:16
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 16-ին Այնթապ գյուղում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 29-ամյա Արթուր Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: