Հետախուզվում էր ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից
18.03.2019 12:49
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 16-ին, ժամը 15.55-ին, Երևան քաղաքի Շրջանցիկ թունել հասցեից բերման է ենթարկվել 39-ամյա Սարգիս Ս.-ն, որը 2018թ. սեպտեմբերի 27-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: