Հետախուզվում էր Արցախի իրավապահների կողմից
18.11.2019 11:02
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները նոյեմբերի 16-ին, ժամը 16.45-ին, Երևանի Մալաթիայի և Վանթյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 36-ամյա Աղասի Ս.-ին, որը սեպտեմբերի 21-ից Արցախի Հանրապետության ոստիկանության Մարտունու բաժնի կողմից հետախուզվում էր ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով՝ խուսափում ազատազրկումից:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: