Հետախուզվում էր մարմնական ծանր վնասվածք պատճառելու մեղադրանքով
 
                                            ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 18-ին Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և ոստիկանության Բազումի բաժին են ներկայացրել 31-ամյա Հարություն Ն.-ին: Նա 2023 թ. հոկտեմբերի 26-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					