Հետախուզվում էր դատաքննությունից խուսափելու համար
21.01.2021 10:48
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Բազումի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 20-ին Վանաձորի Ներսիսյան նրբանցքում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 57-ամյա Վարուժ Ծ.-ն, որը հունվարի 18-ից ոստիկանության Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
Նա ներկայացվել է ընդհանուր իրավասության դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: