Հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
22.06.2021 11:01
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունիսի 21-ին ԱՎՎ Մալաթիայի անձնագրային բաժանմունքից բերման են ենթարկել 51-ամյա Արթուր Հ.-ին, որը 2018 թ. մարտի 8-ից հետախուզվում էր ՌԴ Կալուգայի ՆԳՎ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ և ՌԴ Քաղաքացիական օրենսգրքի 1100-րդ հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: