Հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով
22.07.2017 11:39
Հետախուզվողի հայտնաբերում
Հուլիսի 21-ին, ժամը 22.05-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները հայտնաբերել և բերման են ենթարկել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 1-ին մասի մեղադրանքով հուլիսի 20-ից հետախուզվող, 1981 թ. ծնված Էդիկ Մ.-ին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: