Հետախուզվում էր ՌԴ Տյումենի մարզի իրավապահների կողմից
24.09.2019 12:45
Հետախուզվողի հայտնաբերում
Սեպտեմբերի 24-ին, ժամը 02.00-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Եկատերինբուրգ չվերթի հաշվառումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 50-ամյա ՌԴ քաղաքացի Գագիկ Գ.-ն, որը հունիսի 10-ից հետախուզվում էր ՌԴ Տյումենի մարզի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 228.1 հոդվածի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: