Հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
25.09.2017 10:23
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 23-ին, ժամը 12.00-ին, Երևան քաղաքի վարչության ԱԳԲ է ներկայացել 1980 թ. ծնված Հայկ Ի.-ն, որը հունվարի 9-ից ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի Գելենջիկ քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի (թմրանյութի հայտնաբերում) 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: