31-ամյա երիտասարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով
26.06.2023 11:20
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մասիսի բաժնի և Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 24-ին Երևան քաղաքի Օգանովի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Մասիսի բաժին է տեղափոխվել 31-ամյա Էռնեստ Ս.-ն, որը մարտի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: