Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղադրանքով
28.03.2024 14:39
Հետախուզվողի հայտնաբերում
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 27-ին Նոր Հաճնի Չարենցի փողոցում հայտնաբերվել և ոստիկանության Նաիրիի բաժին է տեղափոխվել 43-ամյա Արտակ Մ.-ն: Նա 2023 թ. հոկտեմբերի 18-ից ՌԴ Կրասնոդար քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր մահվան ելքով վրաերթ կատարելու մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: