Հետախուզվում էր ավազակության և կողոպուտի մեղադրանքով
28.09.2023 11:08
Հետախուզվողի հայտնաբերում
![Հետախուզվում էր ավազակության և կողոպուտի մեղադրանքով Հետախուզվում էր ավազակության և կողոպուտի մեղադրանքով](/timthumb?src=/resources/police/img/news/big/1695885035-645.jpeg&q=75&w=780&wm=1)
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի, Արաբկիրի բաժնի և Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 27-ին Ավանի 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքում հայտնաբերվել և Արաբկիրի բաժին է տեղափոխվել 33-ամյա Ռոբերտ Շ.-ն, որը հուլիսի 17-ից Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ (Ավազակությունը) և 253-րդ (Կողոպուտը) հոդվածների մեղադրանքով:
Նա ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: