Հետախուզվում էր ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու մեղադրանքով
 
                                            Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների և վետերանների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 28-ին բաժին է ներկայացել 33-ամյա Հայկ Ա.-ն, որը 2022 թ. հունվարի 26-ից ՌԴ Նովոսիբիրսկի մարզի ՔՊԻՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը) մեղադրանքով:
 Առանց խափանման միջոցի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					