Հետախուզվում էր Ղրղզստանի Հանրապետության իրավապահների կողմից
29.05.2018 11:39
Հետախուզվողի հայտնաբերում

Մայիսի 27-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Մեղրիի բաժնի և սահմանապահ զորքերի ծառայողների համատեղ միջոցառուների շնորհիվ Մեղրիի սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1965 թ. ծնված Կոբա Ն.-ն, որը 2017թ. հոկտեմբերի 28-ից Ղրղզստանի Հանրապետության Օշի քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՂՀ քրեական օրենսգրքի 166 հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: