Հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար
29.11.2017 12:56
Հետախուզվողի հայտնաբերում
Նոյեմբերի 28-ին, ժամը 9.40-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները Մյասնիկյան փողոցից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արթուր Ա.-ին, որը նոյեմբերի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 1-ին մասի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: