Հետախուզվում էր գողության և գողության փորձի համար
30.01.2019 09:40
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 29-ին, ժամը 19.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 39-ամյա Հայկ Թ.-ն, որը 2018թ. հունիսի 1-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (Գողության փորձը) 1-ին մասի և 177 հոդվածի (Գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: