Հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
02.08.2021 12:05
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզների և ՔՈ գլխավոր վարչության ՀԱՄԱԴՊՎ բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 31-ին Դավիթաշենի 4-րդ թաղամասից բերման է ենթարկվել 37-ամյա Գևորգ Ա.-ն, որը հունիսի 30-ից ՌԴ Ստավրոպոլ քաղաքի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: