Հետախուզվում էր գողության և գողության փորձի մեղադրանքով
10.09.2021 11:41
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Սպիտակի և Քանաքեռ-Զեյթունի բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 9-ին Երևանի Մարգարյան փողոցում հայտնաբերվել և Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման է ենթարկվել 25-ամյա Արմեն Ա.-ն, որը մայիսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ (Գողության փորձը) և 177-րդ (Գողությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: