Հետախուզվում էր ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մեղադրանքով
 
                                            Ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները հոկտեմբերի 13-ին Էջմիածին քաղաքի Կամոյի փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 38-ամյա Արտակ Մ.-ին, որը 2020 թ. դեկտեմբերի 25–ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ալկոհոլ օգտագործած վիճակում տրանսպորտային միջոց վարելու մեղադրանքով:
 Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
 Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					