Հետախուզվում էր մի շարք հոդվածների մեղադրանքով
26.05.2021 11:03
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 25-ին Արաբկիրի 35-րդ փողոցից բերման է ենթարկվել 35-ամյա Կարո Կ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ (Ծեծը), 177-րդ (Գողությունը), 137-րդ (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) և 185-րդ (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: